Odaban-ի պատմություն

Odaban-ի պատմություն

Odaban-ի պատմությունը սկսվեց Մեծ Բրիտանիայում։ 49 տարի առաջ մեկ լաբորատորիայում Ջեֆ Բրեյսը օգնեց մի աշխատակցի հաղթահարել ավելորդ քրտնարտադրության խնդիրն։ Ուսումնասիրությունների և շուրջ վեց ամիս շարունակ համատեղ աշխատանքի արդյունքում նա ստեղծեց լուծույթ, որը վերջնականապես կարգավորեց քրտնարտադրությունը։ Այս լուծույթը դարձավ ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ ամբողջ Եվրոպայում ամենաարդյունավետ և անվտանգ հակահիպերհիդրոզային միջոցներից մեկը։ 1970 թվականից, երբ հայտնվեց Odaban-ը, հաստատվեց, որ այս հակահիպերհիդրոզային միջոցը ամենաարդյունավետ և անվտանգ լուծումն է տարբեր հատվածների ավելորդ քրտնարտադրության դեմ պայքարում։ Մի քանի տարի շարունակ հազարավոր մարդիկ արժանիորեն գնահատեցին Odaban-ի օգտագործման ազդեցությունը։

Odaban-ի օգտագործումից հետո կարգավորվում է քրտնարտադրությունը։ Ռադիոիզոտոպային մեթոդները ցույց են տվել, որ Odaban-ի ակտիվ բաղադրիչները չեն խախտում քրտնագեղձերի ֆունկցիան։ Պրեպարատի գործողության հիմքը հանդիսանում է քրտնագեղձերի արտանետման խողովակների վրա արտաքին շերտի ստեղծումը, որի արդյունքում «խնդրահարույց» հատվածը մնում է չոր, իսկ այն քրտինը, որը պետք է արտադրվի օրվա ընթացքում, արտադրվում է մեզի միջոցով։

Որոնել.....