Կանոններ և պայմաններ
- Պայմանագիր
Կայք Odaban.am-ը պատկանում է ՍՊԸ «ODABAN ARM»-ին (ՀՎՀՀ 01083817)։
Պատվերը տեղադրելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ պայմանագրի պայմաններին։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ՝ odaban.arm@gmail.com / հեռ.: +37491818820։
- Պայմանագրի կողմերը
Odaban.am-ն՝ ՍՊԸ «ODABAN ARM» (ՀՎՀՀ 01083817) – վաճառող
Ֆիզիկական/իրավաբանական անձ, որը մտնում է կայք – գնորդ։
- Վաճառողի պարտավորությունները
Գնորդին փոխանցել ապրանքը, որը ազատ է նյութական և իրավական թերություններից։
Ապրանքը անթերի է, եթե համապատասխանում է կողմերի միջև համաձայնեցված որակին։
Պայմանագրով նախատեսված պայմանների համաձայն ապահովել ապրանքի առաքումը գնորդին և փոխանցել սեփականության իրավունք։
- Վաճառողին իրավունք է տրվում
Պահանջել գնորդից ապրանքի արժեքի վճարում պայմանագրի համաձայն։
Պահանջել գնորդից պատվիրած ապրանքի ժամանակին ստացումը։
Պահանջել գնորդից պայմանագրի ամբողջական և պատշաճ կատարման ապահովում։
- Գնորդի պարտավորությունները
Վճարել ապրանքի արժեքը պայմանագրի համաձայն։
Ժամանակին ստանալ առաքված ապրանքը։
- Գնորդի իրավունքները
Պահանջել ապրանք, որը ազատ է նյութական և իրավական թերություններից։
Պահանջել վաճառողից ապրանքի առաքում պայմանագրով սահմանված պայմանների համաձայն։
Խնդրում ենք ծանոթանալ վճարման պայմաններին՝ համապատասխան հղման միջոցով, որը ներկայացված է օնլայն խանութի ներքևում՝ «Վճարում»։
Խնդրում ենք ծանոթանալ առաքման պայմաններին՝ համապատասխան հղման միջոցով, որը ներկայացված է օնլայն խանութի ներքևում՝ «Առաքման պայմաններ»։